Աշխարհահռչակ կենսատեխնոլոգ գիտնականները հանդիպեցին հայ ուսանողներին և մասնագետներին

pharma-armenia-27-09-2014

Սեպտեմբերի 27-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում անցկացվեց «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովի «Ֆարմա Արմենիա» դեղագործական կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գործընկերությամբ։

Կոնֆերանսը ողջույնի խոսքով բացեց համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը։ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ավագ դասախոս Մարիա Փաշայանը ներկայացրեց «Դեղագործական կենսատեխնոլոգիա. իրականությունը և հեռանկարները Հայաստանում» դասախոսությունը։ 

Այնուհետև դասախոսություններով հանդես եկան կենսատեխնոլոգիայի ոլորտի երկու աշխարհահռչակ գիտնականներ. դոկտոր Անդրեյ Կայավան (Andrey Kajava) Մոնպելյեի համալսարանից (Ֆրանսիա) հանդես եկավ «Ամիլոիդոզի նախահակման կանխատեսման բիոտեղեկատվական մեթոդ», իսկ դոկտոր Դավիթ Գուկասյանը (David A. Goukassian) Բոսթոնի «Թաֆթս» համալսարանի բժշկական դպրոցից (ԱՄՆ)՝ «Ուռուցքի նեկրոզի գործոնի ռեցեպտորային ազդանշանի «ին և յանը»: Խոստումնալից նոր պարադիգմա քաղցկեղի բուժման մեջ» թեմայով դասախոսություններով։

Գիտնականներն անցկացրին նաև խմբային քննարկումներ՝ դոկտոր Կայավան՝ «Սպիտակուցների 3D կառուցվածքի կարևորությունը նոր դեղերի և պատվաստանյութերի փնտրման մեջ», և դոկտոր Գուկասյանը՝  «Սիրտ-անոթային մարտահրավերները մարդու կողմից Լուսնի, մոտակա աստերոիդների և Մարսի նվաճման ժամանակ: Կենսատեխնոլոգիական լուծումներ» թեմաներով։ 

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!