«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ

yerchem

«Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն (ԵրՔԴՖ) հիմնադրվել է 1967-ին: Հայաստանի հիմնական դեղարտադրողներից է և գործում է խորհրդային ժամանակներից: Հիմնական արտադրանքը ներարկման դեղամիջոցներ են, ինչպես նաև պինդ և հեղուկ դեղաձևերը: Այսօր ընկերությունն իր արտադրանքի 70%-ն արտահանում է Ռուսաստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Վրաստան և այլ երկրներ:

2010-ի հոկտեմբերի դրությամբ ընկերությունը արտադրում է ներարկման 32 անվանում տարբեր դեղաձևեր, ինչպես նաև գալենային պրեպարատներ (բուսական ծագման ոգեթուրմեր) և ոչ ստերիլ վիրակապեր։

ԵրՔԴՖ-ի հումքի մատակարարներ են Ռուսաստանի, Վրաստանի և Չինաստանի, եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրություն ունեցող ընկերությունները։ Հումքի և պատրաստի արտադրանքի որակը ստուգվում է գործարանի հավատարմագրված փորձարարական լաբորատորիայում՝ որակական, քանակական և մանրէաբանական անալիզների միջոցով։ Հումքի և արտադրանքի որակի ստուգումը կատարվում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մեթոդիկաներով։

Ընկերության կողմից թողարկվող արտադրանքը իրացնող կազմակերպություններին բաց է թողնվում յուրաքանչյուր արտադրված խմբաքանակի համար գործարանի որակի հսկման լաբորատորիայի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի առկայության պարագայում։ Ներարկման պրեպարատների 25-30%-ը և գալենային պրեպարատների 100%-ն իրացվում են Հայաստանում և ԼՂՀ-ում։

ԵրՔԴՖ-ն ունի 215 աշխատող, որոնցից 45-ը ինժեներա-տեխնիկական անձնակազմում են։

«Երևանի քիմիադեղագործական ֆիրմա» ԲԲ ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ։

www.spyur.am/chempharm  |  տեսահոլովակ

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!