«Ֆարմագեյթ» ՍՊԸ

pharmagate logo

«Ֆարմագեյթը» հանդիսանում է խորհրդատվական ծառայություններ մատուցող և արդյունավետ լուծումներ առաջարկող ընկերություն այն ձեռնարկությունների համար, որոնք զբաղվում են հետևյալ արտադրանքների թողարկմամբ՝

    • դեղորայք
    • իմունոկենսաբանական արտադրանք
    • բժշկական սարքեր
    • կենսաբանորեն ակտիվ նյութեր
    • սննդային հավելումներ և հատուկ սննունդ
    • հիգիենայի պարագաներ
    • բժշկական սաքավորումներ
    • կոսմետիկ միջոցներ:

Մենք առաջարկում ենք կենսապարբերաշրջանի տարբեր փուլերում գտնվող արտադրանքի հետ կապված կարգավորիչ քաղաքականության ուսումնասիրություն,  ներառյալ՝ տեղական օրենսդրական դրույթները և կարգավորման շրջանակը:

Մենք ապահովում ենք ծառայությունների ամբողջական շարք, ինչն օգնում է կառավարել արտադրական գործընթացի ցանկացած փուլը՝ գաղափարից մինչև շուկա հասնելը, ներառյալ՝ արտադրանքի տարածման թույլտվության ձեռքբերումը և մեր տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս, Մոլդովա, Կովկասում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայում՝ Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Մոնղոլիայում հաստատվելը:

«Ֆարմագեյթում» կազմակերպվում է առողջապահական արտադրանքի թողարկման գործընթացը կազմակերպելու հետ կապված աջակցման ցանկացած ծրագիր՝ անկախ դրա մասշտաից և ժամկետներից: Դա ներառում է արտադրանքը թողարկելու համար ներկայացվող դիմումի ներկայացումից մինչև հետվավերացման գործընթացի կառավարման առավել դժվարին խնդիրները:  Մենք այս ոլորտի մասնագետներին ենք և ի զորու ենք ապահովել շուկայի մասին մասին ամբողջական տեղեկատվություն, որը կբավարարի Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՊՀ երկրների կարգավորիչ դրույթներին: Մենք մշտապես արդիականացնում ենք ընթացիկ օրնեսդրական կարգավորման, արդյունաբերական նախաձեռնությունների և կանոնների մեկնանաբանման վերաբերյալ մեր տեղեկատվությունը:

«Ֆարմագեյթը» գիտակցում է արտադրությանն աջակցելու կենսական կարևորությունը՝ դրա փոփոխության և վաճառքի ծավալների ընդլայնման, նախատեսված նշանակությամբ օգտագործման հնարավորության և առողջապահական շուկայում ապրանքի դիրքի պահպանման տեսանկությունից և ապահովում է հետևյալ գործընթացների իրականացումը՝

  • փոփոխություններ,
  • գրանցման թարմացում (վերագրանցում),
  • օգտագործման ցուցումների ընդլայնում,
  • դեղերի մշտադիտարկման և որակի մոնիտորինգի արդյունավետ համակարգի ապահովում:

Մենք առաջարկում ենք՝

  • օրենքով նախատեսված գրանցման կարգի, փաստաթղթերի էության, ինչպես նաև բժշկական սարքավորումների վավերացման ընթացակարգի նրբերանգների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • գրանցման փաստաթղթերի պատրաստում,
  • նմուշների և փաստաթղթերի օրինակների, փաստաթղթերի փաթեթի պատրաստման և գրանցման վերաբերյալ ներքին ուղեցույցների տրամադրում,
  • փաստաթղթերի թարգմանություն և դրանց օրինականացում,
  • նմուշների ներմուծում (անհրաժեշտության դեպքում),
  • աջակցության քննման փուլերի ընթացքում, հարցերի պատասխանների տրամադրում արդյունաբերության համար իրավունքների պաշտպանի հետ համագործակցության շրջանակներում,
  • օրենսդրությանը համապատասխան ապրանքանիշի անունի մշակում,
  • գրանցման հավաստագրերի նախագծի ուսումնասիրություն և փաստաթղթերի փաթեթի կազմմանն առակցություն:

Մեր աշխատակիցների մասնագիտական փորձը, համբավը և ակտիվ գործունեությունը՝ հիմնված տարբեր կառույցների հետ երկարատև համագործակցության վրա, մեծ հնարավորություն է տալիս բոլոր գործընթացները կազմակերպել արագորեն և արդյունավետորեն:

Երկարատև, դրական և բեղմնավոր համագործակցությունը բժշկական և առողջապահական գիտական համայքների հետ մեզ ընձեռում է լայն հնարավորություններ՝ իրականացնելու տարբեր բժշկական, մարքեթնգային նախաձեռնություններ և հետազոտական ու զարգացման ծրագրեր, որոնք շահավետ են Ձեր բիզնեսի զարգացման և շուկայում Ձեր արտադրանքի ռազմավարական դիրքավորման համար:

«Ֆարմագեյթը» ջանում է բավարարել իր հաճախորդների պահանջները և ակնկալիքները՝ ապահովելով պրոֆեսիոնալ և բարձրորակ ծառայություններ՝ բարեխղճությամբ և հուսալիությամբ:

Հետազոտման և զարգացման ընկերությունների համար մենք երաշխավորում ենք տվյալների խիստ գաղտնիություն և մտավոր սեփականության իրավունքի ամբողջական պաշտպանություն, ինչպես նաև Ապրանքի մասին տեղեկատվության միջազգային քաղաքականության և տեղական կարգավորումների լիարժեք համապատասխանություն`

  • Ապրանքի մասին տեղեկատվության (ապրանքի բնութագրիչների ամփոփ նկարագրություն, արտասհմանյան պատվերի մասին տեղեկատվություն, այցելուի մասին տեղեկատվություն) անգլերենից ռուսերեն թարգմանությունների իրականացում,
  • հակառակ ուղղությամբ թարգմանություն,
  • ապրանքի մասին տեղեկատվության թարմնացումներ,
  • գիտական և կլինիկական ամփոփագրեր՝ տեղական կարգավորիչներին համապատասխան,
  • գիտական բժշկական խորհրդատվության (բժշկական տեղեկատվություն) տրամադրում (աջակցություն) և դեղագործական ապրանքների գովազդում,
  • առողջապահական մասնագետների համար առաջմղման նյութերի պատրաստմանն աջակցություն,
  • տեղական հրատարակությունների գիտական լրամշակում և այլն,
  • տրված նյութերի վերլուծական դիտարկման նախապատրաստում,
  • ապրանքի տարածման նախապատրաստում,
  • կազմակերպությունում որոշիչ կարծիք արտահայտողներին և խորհրդականների վարչության անդամներին աջակցության տրամադրում՝ արտաքին մասնագիտական կարծիքների արդյունավետ օգտագործման առումով,
  • հիվանդությունների և ապրանքների վերաբերյալ դասընթացների համար մոդուլների կազմակերպում,
  • բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար դասընթացների կազմակերպում,
  • կրթական և բժշկա-սոցիալական միջոցառումների կազմակերպում սպառողների համար,
  • բժշկական հարցերի տրամադրում (ստանդարտ հարց-պատասխան տվյալների բազայի ստեղծում, ստանդարտ, մասնագիտական և գիտականորեն հիմնավորված պատասխանների զետեղում):

Դեղերի մշտադիտարկմանհամակարգը

  • ընկերության անձնակազմի համար դասընթացների և խորհրդատվության կազմակերպում (տվյալների բազայի հետ աշխատող գործակալներ, անվտանգության մասնագետներ, բժշկական ներկայացուցիչներ, կլինիկական հետազոտությունների ասոցիացիաներ և այլն) Դեղերի մշտադիտարկման, Պատճաշ կլինիկական գործունեության, ներառյալ՝ Անվտանգության զեկույցների տերմինների, ուղեցույցների վերաբերյալ,
  • շուկայում գտնվող ապրանքների համար տարերային անվտանգության և հղիության դեպքերի վերբերյալ զեկույցի մշակում՝ տեղական կարգավորիչների պահանջներին և կազմակերպության ընթացակարգերին համապատասխան,
  • անվտանգության պարբերական հաշվետվությունների տրամադրում անսպասելիորեն բացասական արձագանքների վերաբերյալ:

Որակի երաշխավորման համակարգ

  • որակի ժամանակակից տեղեկագրքերի մշակում և մոնիտորինգ,
  • ատանդարտ օպերացիոն ընթացակարգերի համակարգի ստեղծում և թարմացում,
  • որակի երաշխավորման ընթացիկ համակարգի գնահատում և խորհրդատվության տրամադրում,
  • ռիսկային կետերի գնահատում,
  • պատշաճ արտադրական գործունեության և որակի սերտիֆիկացման աուդիտներին նախապատրաստում:

Լրացուցիչ տեղեկատվություն

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!