ԳլաքսոՍմիթՔլայն

հայաստանյան ներկայացուցչություն

gsk-logo

ԳլաքսոՍմիթՔլայն-ը աշխարհի առաջատար գիտահետազոտական ընկերություններից է, որը զբաղվում է նորարարական դեղամիջոցների լայն տեսականու հետազոտմամբ և ստեղծմամբ։

 Ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 1998 թվականից։

ԳՍՔ-ի գլխավոր գրասենյակը Մեծ Բրիտանիայում է և ընկերությունը ներկայացված աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ընկերությունը ունի գրասենյակներ աշխարհի ավելի քան 115 երկրներում, խոշոր գիտահետազոտական կենտրոններ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Բելգիայում, Չինաստանում և լայնածավալ արտադրական ցանց՝  87 հաստատություններ ամբողջ աշխարհով։

Հայաստանում մենք աշխատում ենք շուրջ 15 տարի, հետևելով ընկերության առաքելությանը` բարելավել մարդկանց կյանքի որակը, որպեսզի նրանք կարողանան անել ավելին, զգալ ավելի լավ և ապրել ավելի երկար ։

ԳՍՔ-ի գործունեության երեք հիմնական ուղղություններն են դեղագործական արտադրությունը, պատվաստանյութերի արտադրությունը  և առանց դեղատոմսի տրվող  արտադրանքը։

  • ԳՍՔ-ի դեղագործական բաժինը հետազոտում, մշակում և ստեղծում է տարբեր ծանր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ: Ընկերությունը ներկայացնում է արդեն  իսկ հասանելի կամ հետազոտման ընթացքում գտնվող դեղամիջոցներ տարատեսակ հիվանդությունների (այդ թվում՝  վարակիչ հիվանդությունների, քաղցկեղի, էպիլեպսիայի, սրտային հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) բուժման համար:
  • ԳՍՔ-ի պատվաստանյութերի արտադրությունը խոշորագույններից է աշխարհում`  միայն 2012թ. աշխարհի 170 երկրներ է արտահանվել մոտ 900 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ընկերությունը պատվաստանյութեր է արտադրում երեխաների և մեծահասակների  համար`  մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` հեպատիտ A և B, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, պոլիոմիելիտ, որովայնային տիֆ,  գրիպ , բակտերիալ մենինգիտ:
  • Շնորհիվ առանց դեղատոմսի տրվող դեղամիջոցների ուղղվածության`  ընկերությունը ներկայացնում է նաև գիտական նորարարությունների հիման վրա ստեղծված առանց դեղատոմսի տրվող մի շարք ապրանքներ։ Առաջատար դիրք ենք զբաղեցնում 4 հիմնական  անվանակարգերում։

Մեր հաջողության գրավականն է նորարարական նոր ապրանքների ստեղծումը և նրանց հասանելիության ապահովումը դրանց կարիքը ունեցող մարդկանց։ Ապահովելով այդ ամենը՝ մենք կկարողանանք ընդարձակել մեր գործունեությունը և օգտակար լինել հիվանդներին, սպառողներին, հասարակությանը, մեր աշխատակիցներին և բաժնետերերին։

ԳՍՔ-ն նաև այն սակավաթիվ դեղագործական ընկերություններից է, որը զբաղվում է դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծմամբ` ԱՀԿ-ի կողմից առաջնահերթ համարվող երեք հիվանդությունների՝ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի, բուժման համար։

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!