«Էսկո-Ֆարմ» ՍՊԸ

esco-pharm-logo

ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ, որպես դեղագործական ոլորտի առանձին արտադրող ընկերություն, իր գործունեությունը սկսել է 2011թ.:  Նախկինում ընկերությունը հանդիսանում էր ԷՍԿՈՒԼԱՊ ՍՊԸ արտադրական ստորաբաժանումը:

ԷՍԿՈՒԼԱՊ ՍՊԸ Հայաստանում դեղագործական ոլորտի առաջատար ընկերություններից է, որ հիմնադրվել է 1996թ. և մասնագիտացված է դեղագործական արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքի ոլորտում: Ընկերության կազմում արտադրական գործունեությունը սկսվել է 1998թ.-ից:  Ներկայումս ընկերությունն ունի թվով 26 դեղատների ցանց Երևանում և մարզերում:

2011թ ընկերությունը վերակազմակերպվեց՝ բաժանվելով երկու առանձին ընկերությունների ըստ գործունեության տեսակների՝ արտադրություն և մեծածախ/մանրածախ վաճառք:

 

2011թ.-ից ի վեր ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ հանդիսանում է ինքնուրույն արտադրական ընկերություն, որի արտադրացանկում  ներկայումս հաշվառվում է  գրեթե 80 ապրանքատեսակ: Թվով 25 դեղատեսակներ գտնվում են գրանցման գործընթացում, որը կավարտվի 2013թ.: Ընկերությունը ներկայումս ունի թվով 30 աշխատակից, որոնց մեծամասնությունը երիտասարդ տարիքի մասնագետներ են:

 

ԷՍԿՈ-ՖԱՐՄ ՍՊԸ արտադրությունը կազմակերպվում է սեփական արտադրական գործարանում, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով և արտադրական գործընթացներով: Արտադրական տարածքը եռահարկ շինություն է, որի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են ամբողջությամբ արտադրության կազմակերպման համար:

 

Ընկերությունը ներկայումս գտնվում է «Պատշաճ արտադրական գործունեության՝ ՊԱԳ (GMP)» ստանդարտներին համապատասխանեցման հավաստագրի ստացման գործընթացում: Արդեն ներդրվել են որակի վերահսկողության և կառավարման, ինչպես նաև որակի ռիսկերի և անձնակազմի կառավարման ընթացակարգերը: 

 

Արտադրանքի որակի ստուգումն իրականացվում է մի քանի փուլերով և Պատրաստի արտադրանքը ենթակա է բացթողնման միայն որակի վերահսկողության ղեկավարի հավաստումից հետո: Որակի վերահսկողության և հավաստագրման պատասխանատու անձնակազմը կազմված է որակավորված մասնագետներից, որոնք ունեն ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձ այս ոլորտում:

 

Որակի պահպանման և ռիսկերի նվազեցման նպատակով իրականացվում է հումքի և փաթեթավորման նյութերի շարունակական գնահատում, ինչպես նաև անորակ ապրանքների վերաբերյալ ստացված բողոքների և արձանագրված փաստաթղթերի ուսումնասիրություն և տեխնոլոգիական պրոցեսների վերանայում:

Ներկայումս գործում է ջրի թորման համակարգ, իսկ մոտ ապագայում ՊԱԳ պահանջներին համապատասխան նախատեսվում է ներդնել օդամատակարարման և օդափոխման, ինչպես նաև ջրային առավել առաջատար և բազմագործոնային համակարգեր: 

http://www.escopharm.am/

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!