«Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ

darmantest-logo

Դարմանթեստ Լաբորատորիսը (ԴԹԼ) հանդիսանում է պայմանագրային հետազոտական կազմակերպություն (ՊՀԿ)` մասնագիտացած  կենսահամարժեքության, կենսամատչելիության և  կենսանմանատիպ հետազոտությունների մեջ` դեղագործական ոլորտի համար:

Ընկերությունն առաջարկում է սկզբից մինչև վերջ ղեկավարում` ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.

  • Հետազոտության ծրագրում,
  • մեթոդի մշակում և վալիդացիա ,
  • ծրագրի պատրաստում,
  • ԻՎԽ դիմում,
  • կլինիկական հետազոտություն,
  • վերլուծական և վիճակագրական ղեկավարում,
  • վերջնական հետազոտության հաշվետվություն:

ԴԹԼ-ը հիմնադրվել և ղեկավարվում է  հայ-ամերիկյան մասնագետների կողմից , որոնց ցանկությունն է առաջարկել բարձր որակի ծառայություն  ողջամիտ գնով:

Քանի որ ԴԹԼ-ը գտնվում է իր զարգացման վաղ փուլում` որպես ՊՀԿ, հատկապես կարևոր է ապացուցել և ցույց տալ պոտենցիալ հաճախորդներին , որ մենք նույնքան լավն ենք, որքան ասում ենք այդ մասին: Այդ նպատակին հասնելու համար մենք կազմել ենք  երիտասարդ , նվիրված և ձգտող աշխատակազմ`բաղկացած բժիշկներից , բժշկական գիտությունների թեկնածուներից , քիմիկոսներից և դեղագետներից: Առավել հարմարվող ու եռանդուն թիմ դուք որևէ այլ տեղ չեք տեսնի:

Ներկայումս որպես հիմնական պատվիրատու ունենալով ամերիկյան ջեներիկ դեղարտադրողի` ԴԹԼ-ն իրականացնում է փորձնական և հիմնական հետազոտություններ մեկ կամ բազմակի դոզաներով դեղերի համար`լիովին համապատասխան ՄՆԳ-ի ՊԿԳ, ՊԼԳ և ՊՓԳ պահանջներին, հատկապես ԱՄՆ ՍԴԳ և ԵԴԳ կարգավորիչ ուղեցույցներին:

Որակի Վերահսկմանը հետևելը  ԴԹԼ-ի համար առաջնային կարևորություն ունի և իրականացվում է մեր անկախ Որակի ապահովման բաժնի հետ` ինչպես պարբերաբար, այնպես էլ  հանպատրաստից կատարվող աուդիտներով, փաստաթղթային վերահսկողությամբ և այլն:

ԴԹԼ - ի կլինիկական հետազոտությունների կենտրոնը կարող է տեղավորել մինչև 65 հետազոտության մասնակցի, ունի սեփական ինտենսիվ բուժման բաժանմունք, մեծ սրահ և ճաշասենյակ` հետազոտության թե՛ տղամարդ, թե՛ կին մասնակիցների համար մնալու բոլոր հարմարություններով:

Վերլուծական լաբորատորիայի գլխավոր հենարանը AB Sciex API 4100 LC/MS/MS սարքն է: Լրացուցիչ գերզարգացած սարքավորումների թվում են   Agilent 1290 UHPLC-ն, ինչպես նաև հավելյալ Waters HPLC (ԲԱՀՔ)-ն:

Ծրագրերը ներկայացվում են լիովին անկախ Ինստիտուցիոնալ վերանայման խորհրդին, որն ամբողջովին համապատասխանում է ԱՄՆ ՍԴԳ-ի և ԵԴԳ կարգավորող ուղեցույցներին` հաստատելու և վերահսկելու համար ԴԹԼ - ի հետազոտությունների բոլոր ասպեկտները:

ԴԹԼ պահպանում է իր մրցակցային լինելը հետևյալ միջոցներով.

  • Շարունակաբար նորացնելով մեր տեխնիկան և ընթացակարգերը,
  • ապահովելով մեր աշխատանքի գիտական ​​ հիմնավորվածությունը,
  • ստեղծելով չափորոշիչներ` մեր ընկերության ապագան կերտելու համար,
  • ունենալով աշխատակազմ, որը տիրապետում է անգլերենի , հայերենի, ռուսերենի , պարսկերենի, արաբերենի, ֆրանսերենի և իսպաներենի:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք. www.pharmatestlabs.com, կամ կապ հաստատեք մեզ հետ հետևյալ Էլեկտրոնային հասցեով. Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!