Աստելլաս Ֆարմա

astellas

Ճապոնական Աստելլաս Ֆարմա Ինկ ընկերությունը ստեղծվել է 2005թ.-ին Յամանուչի (ստեղծվել է 1894թ) և Ֆուջիսավա (ստեղծվել է 1923թ) ընկերությունների միացման հետևանքով: Աստելլաս Ֆարմա Յուրոպ Բ.Վ. ընկերությունը հանդիսանում է Աստելլաս Ֆարմա Ինկ ընկերության եվրոպական դուստր ձեռնարկությունը: Աստելլաս Ֆարմա ընկերությունը ձգտում է ամբողջ աշխարհում մարդկանց առողջության լավացմանը` տրամադրելով արդյունավետ նորարական դեղամիջոցներ փոխպատվաստման, ուրոլոգիայի, դերմատոլոգիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, գաստրոէնտերոլոգիայի, օնկոլոգիայի բնագավառներում: Կուտակված փորձը և ընկերության ռեսուրսների նպատակային օգտագործումը թույլ է տալիս Աստելլաս Ֆարմա ընկերությանը պահպանել առաջատար դիրքը նորարական դեղերի ստեղծման հարցում այնպիսի հիվանդությունների բուժման համար ինչպիսիք են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան, շագանակագեղձի քաղցկեղը, գերակտիվ միզապարկը, մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ և այլն:

Մշտական որոնումների, համագործակցության և խնդրի խորը ընկալման շնորհիվ Աստելլասը առաջարկում է ժամանակակից բժշկությանը բազմաթիվ խնդիրների նոր լուծումներ: Աստելլասի դեղամիջոցները իրենցից ներկայացնում են նորարական մոտեցման և հուսալիության համադրություն: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի բազմաթիվ երկրներում Աստելլաս Ֆարմա ընկերությունն աջակցում է նորարական պրոյեկտներին, որոնք արտացոլում են ընկերության արժեքները` կապված շրջակա միջավայրի պաշտպանության, հասարակության, բժշկական հետազոտությունների, կրթության հետ:

Հայաստանում ևս Աստելլաս ընկերությունը մատուցում է  բժիշկներին ապացուցողական բժշկության նորագույն մոտեցումները` գիտաժողովների և կրթական ծրագրերի միջոցով, հանդիսանում տարբեր բժշկական ասոցիացիաների գլխավոր և հուսալի գործընկերը, մասնակցում բազմաթիվ կոնֆերանսների` ունենալով իր ուրույն դերը բուժաշխատողներին բուժման ժամանակակից մեթոդներին ծանոթացնելու հարցում:

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!