«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

alfapharm

«Ալֆա-Ֆարմ» դեղագործական ընկերությունը 1996թ-ից սկսած հաջողությամբ գործում է հայկական շուկայում: Ընկերությունը ներմուծում է բարձրորակ դեղորայք արտասահմանյան աշխարհահռչակ ընկերություններից և ունի շուրջ 80 դեղատներից բաղկացած ցանց, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արարատում, Արմավիրում և Կապանում:

 Ընկերության լոգիստիկ բաշխիչ կենտրոնը համալրված է ավստրիական «Շեֆֆեր» ընկերության նորագույն հոսքագծով և համապատասխանում է դեղորայքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին:

Ընկերության ուղիղ մատակարարներ են Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Չինաստանի 70 առաջատար արտադրողներ։ Միաժամանակ, «Ալֆա Ֆարմ»-ը համագործակցում է տեղական դիստրիբյուտորների հետ, ինչն ընձեռում է լայն ապրանքատեսականի ապահովելու հնարավորություն։

Ժամանակակից բաշխման կենտրոնը (3600 քմ ընդհանուր մակերեսով) սարքավորված է ամենաառաջավոր հոսքագծային տեխնիկայով և համապատասխանում է դեղամիջոցների   պահպանման, մշակման և բացթողման բոլոր պահանջներին: Պահեստի մեծ թողունակությունը թույլ է տալիս որակով և ժամանակին իրականացնել դեղերի բացթողումն ու առաքումը առավել քան 600 դեղատներ և 150 բժշկական հիմնարկներ: «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում, որն ամենախոշորն է երկրում, այսօր հաշվարկվում են շուրջ 80 դեղատուն, որոնք տեղաբաշված են Հայաստանի ողջ տարածքում:

Ընկերության աշխատակազմում են 450-ից ավելի աշխատակիցներ՝ ներառյալ բարձր որակավորում ունեցող դեղագործներ, լոգիստիկայի մասնագետներ, վաճառքի մենեջերներ:

www.alfapharm.am  |  տեսահոլովակ

 

ԴԱՆ Միության անդամներ

left direction
right direction

Pharma Armenia

pharma-armenia-banner

Ֆարմա հանդես

pharma-10

2015 թվականի ապրիլին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը թողարկեցին «ՖԱՐՄԱ» դեղագործական գիտական ամսագրի հերթական 10-րդ համարը։

www.pharma-mag.am

Վիդեո

Alfa Pharm Arpimed Esculap Lambron Pharmimpex Liqvor Medical Horizon Tonus-Les Վիտամաքս-Ե Yerevan Chemicals and Drugs Factory

Միջոցառում

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Քարոզարշավ

Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo Events Photo

Find us on Facebook
Follow us on Twitter!